Բրազիլացի նախկին պաշտպան Կաֆուն աջակցել է «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին:
«Տրենտը Անգլիայի պահեստայինների նստարանին է: Չեմ հասկանում, թե ինչու։ Նա ունի անհրաժեշտ բոլոր որակները, բայց անընդհատ ասում են, որ վատ պաշտպան է։ Որոշ մարդիկ նույնն էին ասում իմ և Ռոբերտո Կառլոսի մասին, բայց մենք, այնուամենայնիվ, կարողացանք ինչ-որ բան հաղթել»,- Կաֆուի խոսքն է մեջբերել Goal-ը։