Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը Անգլիայից կրած պարտությունից հետո (0:3) հայտարարել է հավաքականում մնալու մտադրության մասին։
Երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 29-ին, Ուելսը խոշոր հաշվով պարտվեց անգլիացիներին (0:3) և դուրս մնաց Աշխարհի առաջնությունից՝ զբաղեցնելով վերջին տեղը B քառյակում։
«Ես կշարունակեմ խաղալ այնքան ժամանակ, որքան կարող եմ: Մենք հիմա դժվարությունների միջով ենք անցնում, բայց դա ինձ չի խանգարի։
Եվրոյի ընտրական խաղերը մեկնարկում են մարտին, և ես հույս ունեմ, որ կհայտնվեմ ազգային հավաքականում»,- BBC Sport-ին ասել է Բեյլը:
























































