ԱԱ-2022-ի կազմկոմիտեի գլխավոր քարտուղարը նշել է մարզադաշտերի կառուցման ժամանակ զոհված աշխատողների թիվը։
«Մոտավոր հաշվարկներով՝ 400 մարդ։ 400-ից մինչև 500. ստույգ թիվ չունեմ։ Մեկ մահն արդեն չափից շատ։ Դա պարզ է ու հասկանալի։
Կարծում եմ՝ ամեն տարի հաստատություններում առողջապահական և անվտանգության չափանիշները բարելավվում են, համենայն դեպս մեր հաստատություններում:
Գերմանիայի և Շվեյցարիայի արհմիությունների ներկայացուցիչները բարձր են գնահատել աշխարհի առաջնության անցկացման վայրերում կատարված աշխատանքը և կատարված բարելավումները», — ասել է 2022 թվականի աշխարհի առաջնության կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Հասան Ալ-Թավադին Պիրս Մորգանին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարին The Times-ը հայտնել էր, որ Կատարում ԱԱ 2022-ի ստադիոնների կառուցման ընթացքում մահացել է 6500 միգրանտ աշխատող։
























































