Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Չեսլավ Միխնևիչը ԱԱ-2022-ի խմբային փուլի Արգենտինայի հետ խաղից առաջ կիսվել է իր կարծիքով հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Մեսսին խաղադաշտում իրեն պահում է այնպես, ինչպես Ալբերտո Տոմբան (իտալացի լեռնադահուկորդ)՝ լանջերին: Նա կարողանում է շրջանցել բոլորին այնպես, ինչպես Տոմբան դահուկով է դա անում: Ուստի մենք պետք է խաղացողներին տեղավորենք Մեսսիի շուրջը: Եթե նա կարողանա բոլորին շրջանցելով անցնել, մենք ոչինչ չենք կարողանա անել»,- մեջբերում է Միխնևիչին Daily Mail-ը։
Նա նաև պատասխանել է այն հարցին, թե ինչպես է պատրաստվում կանգնեցնել Մեսսիին առաջիկա խաղում.
«Դա հիանալի հարց է: Ամբողջ աշխարհը տարիներ շարունակ մտածում է այս մասին… Չեմ կարծում, որ մենք երբևէ վերջնական պատասխան կգտնենք»,- հավելել է մարզիչը։
























































