«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա թիմից։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, խաղացողի «Բորուսիա», «Մանչեսթեր Յունայթեդ» և «Նյուքասլ» հնարավոր տեղափոխության մասին խոսակցությունները տեղին չեն։ Նա ցանկանում է մնալ լոնդոնյան ակումբում։
Սակայն, ըստ աղբյուրի, բանակցություններ կարող են տեղի ունենալ, եթե Պուլիշիչը Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո մեծ ու հետաքրքիր առաջարկ ստանա։
2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը «Չելսիի» կազմում անցկացրած 18 խաղում դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։