Նոյեմբերի 28-ին Էլ Վակրա քաղաքում տեղի ունեցավ ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի Կամերուն-Սերբիա հանդիպումը, որն ավարտվեց 3:3 հաշվով։
53-րդ րոպեին սերբերը առջեւում էին 3-1 հաշվով, սակայն կամերունցի հարձակվող Վինսենթ Աբուբակարի դուրս գալը խաղադաշտ շրջեց հանդիպումը։
Հարձակվողը փոխարինման է դուրս եկել 55-րդ րոպեին, 63-րդ րոպեին ինքն է գոլ խփել, իսկ 66-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Չուպո-Մոտինգին։
Աբուբակարը դարձավ առաջին աֆրիկացի ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց փոխարինման դուրս գալուց հետո, հայտնում է Opta-ն:
























































