«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը ասել է, թե որ թիմն է լավագույնս հանդես գալիս ԱԱ-2022-ում։
«Իսպանիան մինչ այժմ լավագույնն է խաղում: Կարելի է առանձնացնել նաև Անգլիայի ելույթը, բայց միայն առաջին խաղում։
Բայց մինչ այժմ Լուիս Էնրիկեի թիմը ցույց է տվել ամենաբարձր մակարդակը։ Ինձ դուր են եկել նաև Ֆրանսիայի և Բրազիլիայի հավաքականները»,- մեջբերում է մարզչին Football Espana-ն։
Իսպանիան 4 միավորով գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը, որին հաջորդում են Ճապոնիան (3 միավոր), Կոստա Ռիկան (3) և Գերմանիան (1):
























































