«Նապոլիի» և Հարավային Կորեայի ազգային հավաքականի պաշտպան Կիմ Մին Ջաեին հետաքրքրել է Պրեմիեր լիգայի ակումբներին։
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, կորեացի խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը»: Սակայն սրանք միակ ակումբները չեն, որ հետաքրքրված են նրանով Անգլիայում։
Transfermarkt-ի տվյալներով՝ պաշտպանի տրանսֆերային արժեքը 35 մլն եվրո է։ Նա «Նապոլիին» է միացել այս ամառ: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 20 հանդիպում և երկու գոլի հեղինակ է դարձել։ «Նապոլին» այս պահի դրությամբ Ա Սերիայի առաջատարն է։
Այժմ պաշտպանը Հարավային Կորեայի հավաքականի կազմում հանդես է գալիս Կատարում անցկացվող Աշխարհի առաջնությունում: H խմբում կորեացիները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին Ուրուգվայի ազգային հավաքականի հետ։ Հաջորդ հանդիպումը ասիական հավաքականը կանցկացնի նոյեմբերի 28-ին։ Մրցակիցը Գանայի ազգային հավաքականն է։
























































