Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Կատարում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Արգենտինան այդ խաղում հաղթեց 2-0 հաշվով։
64-րդ րոպեին Մեսսին բացեց խաղի հաշիվը, իսկ 87-ին գոլային փոխանցում կատարեց Էնցո Ֆերնանդեսին:
Ըստ OptaJoe-ի՝ Լիոնելն այժմ ամենաերիտասարդ (18 տարեկան 357 օրական՝ Սերբիայի դեմ 2006 թվականի Աշխարհի առաջնությունում) և ամենատարեց (35 տարեկան 155 օր Մեքսիկայի դեմ) խաղացողն է, ով 1966 թվականի ԱԱ-ից ի վեր մեկ խաղում գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել։
























































