ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը մրցում է Դանիայի թիմի հետ:
68-րդ րոպեին Էրիկսենի անկյունայինի խաղարկումից հետո գնդակը հայտնվեց Անդերսենի մոտ, որը գլխով այն փոխանցեց Քրիստենսենին․ վերջինս ևս գլխով գրավեց դարպասը։ Հաշիվը հավասար է՝ 1-1։
Հիշեցնենք՝61-րդ րոպեին ֆրանսիացիների առաջ էր մղել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն:
























































