ԱԱ-2022-ի երկրորդ տուրում այսօր Լեհաստանը 2-0 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիային։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց լեհերի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
Այս խաղում «Բարսելոնայի» հարձակվողը երկու արդյունավետ գործողություն արեց։ Նախ, 39-րդ րոպեին նրա փոխանցումից հետո Պյոտրս Զելինսկին բացեց հաշիվը, ապա 82-րդ րոպեին նա ինքը արդեն գոլի հեղինակ դարձավ։ Այս գոլը Լևանդովսկու կարիերայում առաջինը դարձավ աշխարհի առաջնություններում։
Երկու տուրից հետո Լեհաստանը C խմբի առաջատարն է 4 միավորով, Սաուդյան Արաբիան՝ 2-րդը 3 միավորով։
























































