Լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին 2022 թվականի Աշխարհի առաջնության առաջատարն է սեյվերի քանակով, ըստ Squawka-ի: Երկու հանդիպումներում Շչեսնին հետ է մղել 9 հարված։
Սաուդյան Արաբիայի հետ երկրորդ տուրի խաղում (2:0) դարպասապահը հետ է մղել սաուդցիների բոլոր հինգ հարվածներն իր դարպասին, այդ թվում՝ Սալեմ Ալ-Դավսարիի 11 մետրանոց հարվածը։
Շչեսնին դարձավ նաև Կատարում ընթացող առաջնության առաջին դարպասապահը, ով երկու խաղում անառիկ է պահհել դարպասը:
























































