«Տոտենհեմը» նոր պայմանագիր է պատրաստում հարձակվող Հարի Քեյնի հետ, հայտնում է Football Insider-ը:
Լոնդոնյան ակումբը պատրաստ է նոր և զգալիորեն բարելավված պայմանագիր առաջարկել աստղային հարձակվողին պահելու համար։
29-ամյա Քեյնի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո։
Պրեմիեր լիգայի 297 խաղում Քեյնը խփել է 195 գոլ։ Նրանից առաջ են միայն Ուեյն Ռունին (208 գոլ 491 խաղում) և Ալան Շիրերը (260 գոլ 441 խաղում)։
























































