ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրում Լեհաստանի հավաքականը մրցում է Սաուդյան Արաբիայի հետ և առաջին խաղակեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով։
Հանդիպման դեռևս միակ գնդակը խաղի 39-րդ րոպեին հեղինակել է կիսապաշտպան Պյոտր Զելինսկին՝ Ռոբերտ Լևանդովսկու փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասը։
Ի դեպ, առաջին կեսի վերջնամասում սաուդցիները հաշիվը հավասարեցնելու իրական հնարավորություն են ունեցել, բայց Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին երկու անգամ իր թիմին փրկել է վերահաս գոլերից։

Նախ, Սալեհ Ալ-Շեհրիի իրացրած 11-մետրանոցից հետո Շչեսնին հետ է մղել գնդակը, ապա վրա հասած Մոհամեդ Ալ-Բուրակը երկրորդ փորձից ցանկացել է գնդակն ուղարկել լեհերի դարպասն, սակայն Շչեսնին մատների ծայրով կարողացել է հեռացնել գնդակը։

Հիշեցնենք՝ հանդիպումն ընթանում է «Էդուքեյշըն Սիթի» մարզադաշտում։
Առաջին տուրում Լեհաստանի հավաքականը ոչ-ոքի էր խաղացել Մեքսիկայի հետ (0-0), իսկ Սաուդյան Արաբիան 2-1 հաշվով սենսացիոն հաղթանակ էր տարել Արգենտինյաի նկատմամբ։
Այս խաղից առաջ Սաուդյան Արաբիայի ընտրանին 3 միավորով գլխավորում էր աղյուսակն իր խմբում։ Լեհաստանի նկատմամբ հաղթանակի դեպքում նրանք կապահովեն իրենց տեղը ԱԱ-ի փլեյ-օֆֆ փուլում։
























































