Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Գերմանիայի հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին․
«Գերմանիան մշտապես գրոհում է, փորձում է պրեսինգի դիմել, տիրել գնդակին։ Մենք շատ նման ենք, այդ իսկ պատճառով Իսպանիայի հավաքականի համար այս խաղն իսկական մարտահրավեր է։ Բաց խաղ կլինի։ Տեսնենք՝ մեզնից ով կբացի հաշիվը։ Գերմանացիները ունեն պատմություն և համաշխարհային մակարդակի խաղացողներ, բայց մենք վստահ ենք, որ կարող ենք հաղթել։
Նախորդ խաղում մեզ մոտ ամեն ինչ ստացվեց։ Կարծում եմ՝ դեռ կտեսնեք, որ Կոստա-Ռիկան իսկապես շատ լավ թիմ է։ Բայց մեր նպատակը ոչ թե այդ արդյունքը կրկնելն է, այլ թելադրել այն խաղը, որով, իմ կարծիքով,կգերազանցենք Գերմանիային։ Ամեն դեպքում, ինչ ասես կարող է տեղի ունենալ»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում Marca-ն։
























































