Բելգիայի հավաքականի ավագ և կիսապաշտպան Էդեն Ազարը ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Մարոկկոյի դեմ խաղից առաջ խոսել է իր վիճակի մասին․
«Իմ վերականգնումը լավ է ընթանում։ Հավաքականը Կատարում բժշկական անձնակազմ, ֆիզիոթերապևտներ ունի, որոնք լավ են աշխատում։ Ես կարող եմ ավելի լավը դառնալ, ինչպես և թիմը։ Ես ինձ լավ էի զգում Կանադայի դեմ խաղում։ Ցանկանում եմ խաղալ, իսկ դա ամենակարևորն է։
Ես միշտ ասել եմ, որ ինչքան շատ եմ խաղում, այնքան ինձ ավելի լավ եմ զգում։ Կարծում եմ՝ ես պետք է մասնակցեմ յուրաքանչյուր խաղին, որպեսզի մենք թիմի հետ կարողանանք մեծ հաջողությունների հասնել։ Բելգիան կարող է աշխարհի չեմպիոն դառնալ, եթե ես լավը լինեմ»,- Ազարի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։
Բելգիա-Մարոկկո խաղը կկայանա վաղը՝ նոյեմբերի 27-ին և կմեկնարկի ժամը 17։00-ին։
























































