ԱԱ 2022-ի D խմբի երկրորդ տուրում Ավստրալիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Թունիսի ընտրանուն։
Ավստրալիայի կազմում 23-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Միտչել Դյուկը։
Ավստրալացիները 2 խաղից հետո ունեն 3 միավոր։ Թունիսը 1 միավոր է վաստակել։
Խմբի մյուս խաղում կմրցեն Ֆրանսիայի և Դանիայի հավաքականները։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։
























































