Նիդերլանդերի հավաքականի ավագ Վիրջիլ վան Դեյկը պատասխանել է Մարկո վան Բաստենի քննադատությանը։
ԱԱ 2022-ի երկրորդ տուրի Էկվադորի հետ ոչ-ոքիից (1:1) հետո «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը մեղադրել է վան Դեյկին հոլանդացիների բաց թողած գոլի համար։
«Վան Դեյկը պարզապես սպասում և հետևում է, թե ինչպես է մրցակիցը հարվածում։ Ինչի՞ն է նա նայում։ Նա պետք է ավելի արագ լինի, քան մրցակիցը, բայց թույլ է տալիս, որ ֆուտբոլիստը հարված կատարի»,- ասել էր վան Բաստենը NOS-ի հետ զրույցում։
Հանդիպումից հետո վան Դեյկին հարցրել են, թե ինչ է մտածում վա Բաստենի խոսքերի վերաբերյալ։
«Ինձ թվո՞ւմ է, թե նա երբեք որևէ լավ բան չի ասել։ Ինչ կարող եմ ես ասել։ Հեշտ է գնահատել իրավիճակը հեռուստատեսության տաղավարից։ Ես վա՞տ ավագ եմ։ Ի՞նչ եք ուզում, որ ես անեմ այդ տեղեկության հետ կապված։ Ես միշտ փորձում եմ օգնել թիմին»,- ասել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստը։
























































