Էկվադորի հավաքականի գլխավոր մարզիչը մեկնաբանել է Նիդերլանդների դեմ ոչ-ոքին։ Մասնագետն առանձնացրել է իր խաղացողների համարձակությունն ու պայքարելու ցանկությունը։
Ալֆարոն բացատրել է, որ հպարտ կլինի իր թիմով, նույնիսկ եթե թիմը չանցնի փլեյ-օֆֆ:
«Վատ է, երբ քեզ թերարժեք ես զգում նման հանդիպումներում։ Նիդերլանդների պես աստղային անուններ չունենք, բայց ունենք համարձակություն։
Այժմ տղաները հիանալի ֆիզիկական մարզավիճակ և տեխնիկա ունեն։
Անկախ նրանից՝ դուրս կգանք մենք փլեյ-օֆֆ, թե ոչ, դա չի փոխի իմ վերաբերմունքը թիմի հանդեպ։ Այս տղաները միշտ ցույց են տալիս իրենց նվիրվածությունը գործին»,- մեջբերում է Ալֆարոյին Tuttomercatoweb-ը:
























































