«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Ռաֆինյա Դիասը քննադատել է ազգային հավաքականի երկրպագուների արձագանքը Նեյմարի վնասվածքին, որի պատճառով նա բաց կթողնի ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ և 3-րդ տուրի Շվեյցարիայի և Կամերունի դեմ հանդիպումները:
«Արգենտինացի երկրպագուները Մեսսիին վերաբերվում են աստծու պես, պորտուգալացի երկրպագուները՝ Ռոնալդուին թագավորի պես, իսկ բրազիլացի երկրպագուները ուրախ են, որ Նեյմարը վնասվածք է ստացել:
Սա շատ տխուր է։ Նեյմարի գլխավոր խնդիրն այն է, որ նա ծնվել է բրազիլացի։
Բրազիլիան արժանի չէ նրա տաղանդին և նրա խաղին»,- մեջբերում է Ռաֆինյային Globo-ն։
























































