Էկվադորի հավաքականի հարձակվող Էներ Վալենսիան գոլի հեղինակ է դարձել ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի Նիդերլանդների հետ խաղում (1:1):
33-ամյա հարձակվողի համար այս գոլը երրորդն էր մրցաշարի երկու խաղերում։ Այսպիսով, Վալենսիան միանձնյա գլխավորեց Կատարում ընթացող Աշխարհի առաջնության ռմբարկուների մրցավազքը:
























































