«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ակնարկել է, որ ազգային հավաքականում խաղացողների մակարդակը չի համապատասխանում մանչեսթերյան ակումբի խաղացողների մակարդակին։
ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրում Բելգիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Կանադային (1:0), սակայն երեք անգամ ավելի քիչ հարված կատարեց դարպասին, քան մրցակիցը։
«Մենք չենք կարող խաղալ «Մանչեսթեր Սիթիի» պես։ Թիմը պետք է հարմարվի իր խաղընկերներին: Արդյո՞ք դա ինձ վրդովեցնում է: Այո, բայց ես չպետք է դա ցույց տամ»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում Goal-ը։
























































