Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»: Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Նշվում է, որ մանչեսթերյան ակումբը մտադիր է շատ լուրջ առաջարկ անել արգենտինացի մասնագետին։ Ըստ աղբյուրի՝ հաշվի առնելով մադրիդյան ակումբի վատ արդյունքները վերջին շրջանում, Սիմեոնեն կարող է հեռանալ թիմից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ատլետիկոյում» Սիմեոնեին կարող է փոխարինել Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։