Գանայի հավաքականի ֆուտբոլիստ Օսման Բուկարին մեկնաբանել է Պորտուգալիայի հետ խաղում իր գոլը Ռոնալդուի ոճով նշելը․
«Ես հենց նոր նկատեցի, որ իմ գոլը տոնելը մեկնաբանություններ է առաջացրել, թե ես անհարգալից եմ Ռոնալդուի նկատմամբ: Դա ճիշտ չէ։
Ես համակված էի Աշխարհի առաջնությունում իմ նորամուտի ժամանակ իմ երկրի համար գոլ խփելու զգացմունքով, ինչը հանգեցրեց իմ այսպես տոնելուն:
Դաստիարակությունս թույլ չի տալիս ինձ անհարգալից լինել մեծերի, էլ չեմ ասում իմ կուռքերից մեկի հանդեպ։ Շնորհակալություն ձեր աջակցության համար, և մենք կկենտրոնանանք մեր հաջորդ խաղի վրա»,- գրել է Բուկարին Twitter-ում։