Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուս Ժունիորը կիսվել է Աշխարհի առաջնությունում իր նորամուտի հույզերով։
Վինիսիուսը երեկ Սերբիայի դեմ խաղի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ։ Բրազիլացիները հաղթեցին մրցակցին 2։0 հաշվով։
«Ես 22 տարի սպասել եմ այս պահին։ Ես շատ աշխատեցի, որպեսզի հասնեմ Աշխարհի առաջնությանը: Գոհ իմ դեբյուտից»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Globo Esporte-ն։
Կատարում ընթացող Աշխարհի առաջնության հաջորդ հանդիպումը բրազիլացիները կանցկացնեն նոյեմբերի 28-ին։ Տիտեի թիմը կհանդիպի Շվեյցարիայի հավաքականի հետ։