«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ավրամ Գլեյզերը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ թիմից հեռանալու մասին
«Ես ձեզ կպատմեմ Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Նա մեծագույն խաղացող է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» համար։ Ես գնահատում եմ այն ամենը, ինչ նա արել է ակումբի համար։ Ռոնալդուին հաջողություն եմ մաղթում ապագայում»,- Գլեյզերի խոսքն է մեջբերել Sky News-ը:
Նոյեմբերի 22-ին մանչեսթերյան ակումբը հայտարարել էր, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
























































