Կրիշտիանու Ռոնալդուն պատժվել է աուտիզմով հիվանդ տղայի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի համար.
Ապրիլին պորտուգալացին ջարդել էր աուտիզմով հիվանդ տղայի հեռախոսը. Դրվագը տեղի է ունեցել Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի«Մանչեսթեր Յունայթեդ» — «Էվերթոն» խաղից հետո (0:1): Ավելի ուշ հարձակվողը ներողություն էր խնդրել։
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) 37-ամյա ֆուտբոլիստին որակազրկվել է երկու խաղով, տուգանվել 50 հազար ֆունտ ստերլինգով և զգուշացվել։
























































