Բրունո Ֆերնանդեշը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագրի խզման մասին։
«Ռոնալդուն ինձ հետ չի քննարկել իր որոշումը։ Սա իր անձնական որոշումն է, վերաբերում է միայն իրեն ու իր ընտանիքին։ Մենք բոլորս կենտրոնացած ենք ազգային հավաքականի, Աշխարհի առաջնության վրա, այն բանի վրա, թե որքան կարևոր է խաղալ ազգային հավաքականում՝ և՛ Կրիշի, և՛ բոլորիս համար:
Ես անհարմար չեմ զգում Ռոնալդուի իրավիճակի հետ կապված։ Կրիշտիանու Ռոնալդուի հետ ազգային հավաքականում խաղալն արտոնություն է, «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալը ևս արտոնություն է։
Կրիշտիանուն միշտ եղել է ոգեշնչող ինձ համար, և նրա հետ խաղալն ինձ համար դարձել է երազանք, բայց ոչինչ հավերժ չէ: Հիմա նա որոշում է կայացրել։ Պետք է հարգել յուրաքանչյուր որոշում, անկախ նրանից՝ համաձայն ենք դրա հետ, թե ոչ»,- մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանին Daily Mail-ը։
























































