Ավարտվեց ԱԱ-ի խմբային փուլի Գերմանիա-Ճապոնիա հանդիպման առաջին խաղակեսը։
Հանդիպման արդեն 8-րդ րոպեին ճապոնացիները հակագրոհ կազմակերպեցին և Մաեդան գրավեց Նոյերի դարպասը։ Սակայն այդ դրվագում գրանցվեց խաղից դուրս վիճակ։
Հանդիպման 30-րդ րոպեին Ճապոնիայի հավաքականի դարպասապահը խախտեց կանոնները Ռաումի նկատմամբ․ նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Գունդողանը։
Գրեթե ամբողջ հանդիպումն անցավ գերմանական թիմի առավելությամբ, իսկ խաղակեսին ավելացված վերջին րոպեին Հավերցը ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ բայց խաղից դուրս վիճակից։ Իսկ րոպե անց արդեն Մաեդան կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն նրա հարվածը շեղ ստացվեց։ Թիմերն ընդմիջման գնացին 1-0 հաշվով։
Ի դեպ, Գերմանիայի հավաքականի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ջամալ Մուսիալան։ Opta-ի փոխանցմամբ՝ Մուսիալան խաղադաշտ դուրս եկավ 19 տարեկան 270 օրականում։ Նա կդառնա Գերմանիայի հավաքականի ամենաերիտասարդ խաղացողը, ով մասնակցել է ԱԱ-ի հանդիպմանը 1958 թվականից ի վեր՝ Կարլ-Հայնց Շնելինգերից հետո:
























































