Ավստրալիայի հավաքականը Դևիսի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ դուրս եկավ Նիդերլանդների հետ հանդիպումներում երկու հաղթանակից հետո։
Ալեքս դե Մինաուրը երեք սեթում 5:7, 6:3, 6:4 հաշվով ուժեղ է գտնվել Բոտիկ Վան դե Զանդշուլպից։
Իսկ ահա Ջորդան Թոմսոնն էլ իր հերթին հաղթեց Թալոն Քրիկսպուրին (4:6, 7:5, 6:3):
Կիսաեզրափակիչում ավստրալացիները կխաղան Իսպանիա — Խորվաթիա հանդիպման հաղթողի հետ։