Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Էրվե Ռեները խոսել է թիմի՝ Արգենտինայի նկատմամբ տարած սենսացիոն հաղթանակի մասին.
«Մենք պետք է մտածենք 35 մլն սաուդցիների մասին, որոնք սպասում էին այդ խաղին: Ես ֆուտբոլիստիներին ասել եմ, որ Սաուդյան Արաբիայում այսօր կյանքը կանգ է առել, և բոլորը հետևելու են այդ խաղին: Մեր երկրպագուները շատ մեծ թիվ էին կազմում մարզադաշտում, բայց ես հույս ունեմ, որ հիմա նրանց թիմն էլ ավելի կմեծանա:
Արգենտնինան Կոպա Ամերիկայի հաղթողն է, նրանք վերջին 36 խաղում չէին պարտվել, սակայն դուք գիտեք, թե ինչ է լինում, երբ այդպիսի թիմ դեմ նման «փոքրիկ» թիմ է խաղում … չէ՞ որ մենք Կատարի հարևաններն ենք»,- Ռենարի խոսքերն է փոխանցում Reuters-ը: