Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լուկա Էրնանդեսի Ավստրալիայի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով այլևս չի խաղա աշխարհի 2022 թվականի առաջնությունում։ Հանդիպման 13-րդ րոպեին նրան փոխարինել է եղբայրը՝ Տեոն։
«Տեսնենք, թե ինչ կլինի Լյուկայի հետ թեստերից հետո, բայց ինձ թվում է, որ ամեն ինչ բավականին լուրջ է»,- ավելի վաղ ասել էր հավաքականի գլլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:
Այսօր արդեն հայտնի է դարձել, որ Էրնանդեսի մոտ աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է:
Հիշեցնենք՝ Դեշամն արդեն իսկ ստիպված էր չհրավիրել ՆշԳոլո Կանտեին, Պոլ Պոգբային և Մայք Մենյանին: Նրանք բոլորն էլ վնասվածքներ ունեն:
Խաղային օրվա արդյունքներով D խմբում Ֆրանսիայի հավաքականը առաջատարն է (3 միավոր), Դանիան 2-րդն է (1 միավոր), Թունիսը՝ 3-րդը (1 միավոր), Ավստրալիան՝ 4-րդը (0 միավոր)։
Հաջորդ հանդիպումը Ֆրանսիայի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 26-ին Դանիայի հետ։
























































