ՄՅՈՒ-ի նախկին խաղացող Ֆիլ Նևիլը, որը հիմա մարզում է «Ինտեր Մայամին», խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ անգլիական ակումբից հեռանալու մասին։
«Կրիշտիանու, հաջող հաջորդ քայլ եմ մաղթում։ Դու միշտ ՄՅՈՒ-ի լեգենդը կլինես»,- գրել է Նևիլը սոցցանցերի իր էջերում։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՄՅՈՒ-ն հայտարարեց Ռոնալդուի հետ պայմանագիրը ժամանակից շուտ խզելու մասին։
























































