Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ՄՅՈՒ-ից հեռանալու մասին։
«ՄՅՈՒ-ի հետ երկխոսությունից հետո որոշել ենք ժամանակից շուտ խզել պայմանագիրը։
Ես սիրում եմ ՄՅՈՒ-ն ու այդ ակումբի երկրպագուներին․ միշտ այդպես կլինի։ Բայց զգում եմ, որ ժամանակն է նոր մարտահրավեր փնտրելու։
Հաջողություններ եմ մաղթում թիմին մրցաշրջանի երկրորդ հատվածում ու ապագայում»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում լրագրող Մեթ Լոուն։
























































