«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի մասին, որն Անգլիայի հավաքականի կազմում մասնակցում է աշխարհի 2022 թվականի առաջնությանը:
«Բելինգեմը որոշիչ դեր է խաղում Անգլիայի հավաքականի կազմում. նա շատ տաղանդավոր է: Նա իր տարիքի համար շատ փորձառու և տաղանդավոր է, և արդեն խաղում է թոփ-մակարդակում: Իրականում ես փորձել եմ պայմանագիր կնքել նրա հետ, երբ «Չելսիում» էի: Ցավոք, դա տեղի չունեցավ, բայց ես ցանկանում էի ձեռք բերել նրան և Դեկլան Ռայսին: Հավանական է, որ այդ զույգը մրցաշարի ընթացքում կկազմի Անգլիայի կիսապաշտպանությունը:
Մենք բոլորս՝ Անգլիայի հավաքականի երկրպագուներս, ցանկանում են երկար ճանապարհ անցնել ԱԱ-ում»,- Լեմպարդի խոսքերն է փոխանցում The Sun-ը:
Հիշեցնենք՝ երեկ՝ նոյեմբերի 21-ին, Անգլիայի հավաքականը 6-2 հաշվով ջախջախեց Իրանին:
























































