«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Ֆերան Տորեսը կիսվել է ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրի՝ Կոստա Ռիկայի դեմ կայանալիք խաղի սպասելիքներով։
«Մենք գիտենք, որ Կոստա Ռիկան կփակվի իր կիսադաշտում: Բարդ հանդիպում է լինելու։ Աշխարհի առաջնությունում առաջին խաղերը միշտ բարդ են լինում։
Մենք պետք է հավատարիմ մնանք ծրագրին և խաղանք մեր ֆուտբոլը, եթե ցանկանում ենք հաղթել»,- Տորեսի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը:
Իսպանիա — Կոստա Ռիկա հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին։
























































