Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան խոսել է Անգլիայի հավաքականի մասին, ինչպես նաև պատմել, թե ինչով է անգլիական ֆուտբոլի մանկապատանեկան դպրոցը տարբերվում գերմանականից։
«Անգլիան մեծ ներուժ ունի։ Հավաքականի բոլոր խաղացողները կարող են մեկը մեկ դեմ խաղում հաղթել։ Իհարկե, հույս ունեմ, որ նրանց մոտ ամեն ինչ լավ կլինի, քանի որ որոշ ժամանակ այս թիմն իմ կյանքի մի մասն էր։
Միշտ ցանկացել եմ խաղալ Անգլիայի հավաքականում։ Երբ խաղում էի Անգլիայի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում, իհարկե, երկրպագում էի «երեք առյուծներին»։
Անգլիայի երիտասարդական հավաքականներում շատ բան ես սովորում, քան Գերմանիայում․ այնտեղ այլ միջավայր էր: Բրիտանացիները մեծ նշանակություն են տալիս անհատական տեխնիկային։ Ժամանակին նրանց կարգախոսն էր՝ խաղալ ազատ։ Սա այն է, ինչ ինձ ոգեշնչել է և կմնա ինձ հետ ամբողջ ֆուտբոլային կյանքում»,- Մուսիալայի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
























































