Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Դևի Կլասենը մոտեցավ աշխարհի առաջնության ռեկորդի, որը գրանցվել էր այսօրվա մեկ այլ խաղում։
«Այաքսի» ֆուտբոլիստն աչքի ընկավ Սենեգալի դեմ խաղի 98-րդ րոպեի 17-րդ վայրկյանին՝ հաշիվը դարձնելով 2-0:
Opta-ի տեղեկացմամբ՝ դարպասի այս գրավումը դարձավ 1966 թվականից սկսած ԱԱ պատմության ամենաուշ խփված երկրորդ գոլը։ Այս ցուցանիշով առաջին տեղում է Իրանի հավաքականի ֆուտբոլիստ Մեհդի Տարեմին, որը մի քանի ժամ առաջ 102-րդ րոպեի 30-րդ վայրկյանին գրավել էր Անգլիայի դարպասը։
























































