ԱԱ 2022-ի խաղային երկրորդ օրվա երկրորդ խաղում մրցում էին Սենեգալի և Նիդերլանդների հավաքականները, որոնք ընդգրկված են A խմբում։ Նիդերլանդցիները 2-0 հաշվով հաղթանակ տարան։
Հանդիպումը թիմերը սկսեցին բավականին ակտիվ, խաղի սկզբնամասում Աֆրիկայի չեմպիոնները մի փոքր ավելի ագրեսիվ էին գործում առջևի գծում՝ աստիճանաբար մեծացնելով ճնշումը մրցակցի կիսադաշտում։
Բայց նիդերլանդացիներն ավելի ուշ հավասարեցրեցին խաղը և իրենք սկսեցին ավելի ակտիվ գործել սենեգալցիների տուգանայինի մատույցների մոտ։
Ընդհանուր առմամբ թիմերն առաջին խաղակեսում անցկացրեցին բավականին դինամիկ հանդիպում, սակայն լուրջ սպառնալ մրցակցի դարպասին երկու կողմերի մոտ էլ չստացվեց։
72-րդ րոպեին սենեգալցիները մոտ էին հաջողությանը, բայց կրկին հիանալի գործեց մրցաշարի ամենաբարձրահասակ ֆուտբոլիստը՝ նիդերլանադացիների դարպասապահ Նոպերտը։
Իսկ նիդերլանադացիները երկրորդ խաղակեսում մինչև 84-րդ րոպեն ոչ մի ակնհայտ հնարավորություն չունեցան մրցակցի դարպասի մոտ։ 84-րդ րոպեին նրանց առաջին դիպուկ հարվածն ավարտվեց գոլով․ աչքի ընկավ Կոդի Գակպոն։
Խաղի հիմնական ժամանակին ավելացված 9-րդ րոպեին նիդերլանդցիները կարողացան կրկնապատկել հաշիվը․ աչքի ընկավ Դավի Կլաասենը։
Հիշեցնենք, որ այս խմբի մյուս խաղում երեկ Էկվադորի հավաքականը 2-0 հաշվով հաղթել էր տանտերերի՝ Կատարի ընտրանուն։