Մեկնարկել է ԱԱ 2022-ի խաղային երկրորդ օրվա երկրորդ հանդիպումը։ Մրցում են Սենեգալի և Նիդերլանդների հավաքականը, որոնք ընդգրկված են A խմբում։
Հանդիպումը թիմերը սկսեցին բավականին ակտիվ, խաղի սկզբնամասում Աֆրիկայի չեմպիոնները մի փոքր ավելի ագրեսիվ էին գործում առջևի գծում՝ աստիճանաբար մեծացնելով ճնշումը մրցակցի կիսադաշտում։
Բայց նիդերլանդացիներն ավելի ուշ նախ հավասարեցրեցին խաղը և իրենք սկսեցին ավելի ակտիվ գործել սենեգալցիների տուգանայինի մատույցների մոտ։
Ընդհանուր առմամբ թիմերն առաջին խաղակեսում անցկացրեցին բավականին դինամիկ հանդիպում, սակայն լուրջ սպառնալ մրցակցի դարպասին երկու կողմերի մոտ էլ չստացվեց։
Հիշեցնենք, որ այս խմբի մյուս խաղում երեկ Էկվադորի հավաքականը 2-0 հաշվով հաղթել էր տանտերերի՝ Կատարի ընտրանուն։