Կատարի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆելիքս Սանչեսը խոսել է ԱԱ-2022-ի Էկվադորի դեմ առաջին խաղի մասին, որում իր թիմը պարտվեց 0-2 հաշվով։
«Մենք պայքարում էինք, բայց նրանք մտքեր ունեին։ Ուզում էինք հարձակվել, բայց Էկվադորը սեփական զենքն ուներ։
Եթե ուզում ենք մրցակցություն ստեղծել, պետք է լավ պաշտպանվենք ու ճիշտ կազմակերպվածություն ունենանք։ Երբ գնդակով ենք, պիտի արդյունավետ գործենք։ Կփորձենք օգնել խաղացողներին ու տեսնենք առաջընթաց կլինի՞»,- Սանչեսի խոսքերն է փոխանցում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։