Այսօր Կատարում մեկնարկեց ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի խաղային երկրորդ օրը։ Առաջին խաղում մրցում են Անգլիան և Իրանը, որոնք ընդգրկված են B խմբում։
Հանդիպման 10-րդ րոպեին Իրանի հավաքականի դարպասապահը վնասվածք ստացավ՝ բախվելով իր թիմակցին։
Իրանի հավաքականի մարզիչ Կեյրուշը ցանկացավ փոխարինել Բեյրավանդին, սակայն վերջինս պնդեց, որ կարող է շարունակել հանդիպումը․ բժիշկները օգնություն ցուցաբերեցին ֆուտբոլիստին, և 5 րոպե անց խաղը վերսկսվեց։
Սակայն, երկու րոպե անց Բեյրավանդի վնասվածքը զգացնել տվեց, և ի վերջո նա փոխարինվեց։ Նրան փոխարինեց Հոսեյնին։