Էկվադորի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը մեկնաբանել է Կատարի նկատմամբ տարած հաղթանակը (2-0)։ Ալֆարոն նշել է, որ առաջին հանդիպումը ամենակարևորն է։
«Մենք պետք է արժանին մատուցենք մեր թիմին։ Կային բոլոր անհրաժեշտ որակները՝ համառություն և նվիրվածություն։ Չեղարկված գոլը չհարվածեց թիմին։
Սա ամենակարևոր հանդիպումն էր։ Այս հաջողությունը պետք է խթան տա մեր ելույթին:
Վալենսիան Էկվադորի առաջատարն է։ Անցել է ծանր ժամանակներ։ Շատերը կասկածում էին նրա ներուժին, բայց ես գիտեի, որ կարող եմ նրա վրա հույս դնել վճռորոշ պահին»,- մարզչի խոսքերն է մեջբերում La Tercera-ն։