Կատարը խախտել է հրեական համայնքին տված մի շարք խոստումներ, հայտնում է The Jerusalem Post-ը:
Մունդիալի կազմակերպիչները խոստացել էին հատուկ վայրեր ստեղծել, որտեղ հրեաները կկարողանան աղոթել: Արդյունքում, այդպիսի տեղեր չեն ստեղծվել, իսկ հրեաներին արգելել են աղոթել՝ դա բացատրելով նրանով , որ կազմկոմիտեն չի կարողանա ապահովել նրանց անվտանգությունը մահմեդական երկրում:
Բացի այդ, Կատարը խոստացել է ապահովել կաշերային սնունդով, կամ գոնե թույլ տալ այն պատրաստել: Բայց այս պահին նրանց վաճառում են միայն սառը սենդվիչներ և թխուկներ: