Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը չի խաղա Սենեգալի դեմ:
ԱԱ-2022-ի խմբային փուլի՝ Նիդերլանդների հավաքականի առաջին խաղը կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 20:00-ին:
Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը.
«Դեպայի կորուստը մեզ համար այնպիսի հարված կլինի, ինչպես մրցակցի համար Մանեի բացակայությունը: Մենք շատ կզգանք Մեմֆիսի կարիքը».- ասել է մարզիչը:
























































