Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2022 թվականի Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ դիմել է հավաքականի ֆուտբոլիստներին․ ԱԱ-ի խմբային փուլի առաջին տուրում ամերիկացիները կհանդիպեն Ուելսի հավաքականի հետ։
«Տղե՛րք, այս մրցաշարում դուք համարվում եք աութսայդերներ: Բայց մեր թիմում շատ լավ խաղացողներ կան։ Դուք ներկայացնում եք մեր երկիրը, ուստի խաղացեք ամբողջ սրտով:
Եկեք զարմացնենք ամբողջ աշխարհին։ Վստահեք միմյանց, իմացեք, որ մենք աջակցում ենք ձեզ»,- Բայդենի խոսքերն է փոխանցում MLS Soccer-ը։
ԱՄՆ-Ուելս հանդիպումը կկայանա երկուշաբթի՝ նոյեմբերի 21-ին։ Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին:
























































