Անգլիացի նախկին հարձակվող Դարեն Բենտը կարծում է, որ Անգլիայի հավաքականը պետք է փոխի գլխավոր մարզչին 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո։
«Սաութգեյթը պետք է հեռանա հավաքականից, անկախ նրանից, թե ինչ արդյունք կգրանցի: Նա լավ աշխատանք կատարեց թիմի հետ՝ նրանց հետ դուրս գալով Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
Սակայն Անգլիային վիճակված չէր հաղթել։ Հիմա չեմ կարող պատկերացնել, որ նա կմնա հավաքականում. Ի՞նչ է անելու Գարեթը հավաքականում 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո»,- փոխանցում է Դարենի խոսքերը Talksport-ը։
Հիշեցնենք, որ 52-ամյա մարզիչը ազգային հավաքականի հետ աշխատում է 2016 թվականից։ ԱԱ-2022-ում Անգլիան նույն խմբում կխաղա Իրանի, Ուելսի և ԱՄՆ-ի հետ։