Անգլիայի հավաքականի դարպասապահ Աարոն Ռամսդեյլը խոսել է ԱԱ-2022-ին Կատարի մարզադաշտերում գարեջրի վաճառքի արգելքի մասին։
«Հույս ունեմ, քանի դեռ չեն կարող խմել, մենք կկարողանանք դուրս գալ դաշտ, որ նրանց հաճույք պատճառենք։ Կարծում եմ՝ երկրպագուները գարեջուր խմելու ձև կգտնեն։
Մենք ևս պիտի հետևենք կանոններին ու շարունակենք աշխատել, դրա համար էլ մենք մեզ վրա ճնշում կգործադրենք, որ զվարճանանք խաղադաշտում»,- Ռամսդեյլի խոսքերն է փոխանցում USA TODAY-ը։