«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Բերնարդու Սիլվան կարող է ամռանը տեղափոխվել «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ պորտուգալացի ֆուտբոլիստը խնդրել է կատոնացիներին հստակ պատասխան տալ, թե արդյոք փորձելու են պայմանագիր առաջարկել իրեն։ Սիլվան պատրաստ է գնալ աշխատավարձի կրճատման։
«Մանչեսթեր Սիթին» էլ իր հերթին նոր պայմանագիր է առաջարկել Սիլվային՝ բարելավված պայմաններով։ Պորտուգալացու գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականին։
«Բարսելոնայում» տեղյակ են Սիլվայի՝ կատալոնական թիմ տեղափոխվելու ցանկության մասին և փորձում են լուծել տրանսֆերային բյուջեի հետ կապված հարցերը։
Ընթացիկ մրցաշրջանում Սիլվան մասնակցել է 14 խաղի և դարձել 2 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































