Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի Ճապոնիայի հետ սպասվող խաղի մասին։
«Կարևոր է լավ դիրքային խաղ ցուցադրելն ու պաշտպանությունում մաքուր աշխատելը։ Ճապոնիայի հավաքականի համար դժվար կլինի գործ ունենալ մեզ հետ, եթե մենք արագ լինենք հարձակման մեջ։ Մի մոռացեք, որ մրցակիցը ևս ունի ուժեղ խաղացողներ, որոնք կարող են մեզ անհանգստություն պատճառել։ Նրանցից մեկը Կամադան է «Այնտրախտից»:
2014 թվականին՝ մրցաշարի մեկնարկից առաջ, ես այն զգացողությունը չունեի, որ կարող ենք մինչև վերջ գնալ և դառնալ աշխարհի չեմպիոն։ Պորտուգալիայի դեմ առաջին հանդիպումը հիանալի էր։ 2018 թվականին Մեքսիկայի հետ մենք վատ տեսք ունեինք։ Լավ մեկնարկի շնորհիվ ավելի հեշտ է մրցակցային ռիթմի մեջ մտնել»,- Նոյերի խոսքն է մեջբերել Bild-ը։
2022 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա Կատարում՝ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։
ԱԱ 2022-ի խմբային փուլի առաջին տուրի Գերմանիա — Ճապոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: E խմբում ընդգրկված են նաև Իսպանիան և Կոստա-Ռիկան։